Պուտինը Moderna պատվաստանյութի մասին

<Այսօր մենք տեսնում ենք, դժբախտաբար, որ համաշխարհային շուկայում սրվում է պայքարը` դեղամիջոց արտադրող ընկերությունների միջև։ Ես հասկանում եմ, որ համաշխարհային հարթակում որոշել են աջակցել ամերիկյան Moderna պատվաստանյութին, որի հետ մրցակցում է ամերիկա-եվրոպական Pfizer ընկերությունը և ընդ որում` կռվում է բավական ագրեսիվ»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

ՌԴ Նախագահի խոսքով՝ փորձագետների հաշվետվություններում, որոնցում ներառված են նաև ռուս մասնագետները, խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ն հաստատում է Moderna-ի կատարյալ նորարարական դեղամիջոց լինելու հանգամանքը։

-Ճի՞շտ է դա արդյոք՝ հասկանալի կլինի տասը տարի անց՝ բազմամյա կիրառումից և արդյունքների վերլուծությունից հետո ,- նշել է Պուտինը։

Ավելի վաղ՝ համաշխարհային կոնգրեսի փորձագետները 2021թ կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութ ճանաչեցին ամերիկյան արտադրության Moderna-ն։Գամալեի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն այս որոշումը որակեց որպես տնտեսական-քաղաքական։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն