Քաղցկեղով հիվանդները նույնպես պետպատվերով բուժման խնդրի առաջ են կանգնած

Օրերս մեծ աղմուկ հանեց «մինչև 2022 թվականը առողջապահական համակարգում պետական պատվերի դադարեցման»  մասին տեղեկատվությունը։

«Փաստարկ» լրատվականը քաղաքացիներից ստացավ ահազանգ այն մասին, որ քաղցկեղով հիվանդները նույնպես կանգնել են պետական պատվերով բուժման խնդրի առաջ։

Մենք փորձեցինք եղելությունը ճշտել ՀՀ ԱՆ թեժ գծից, որտեղից պատասխանեցին, որ քաղցկեղով հիվանդների պլանային վիրահատական բուժման պետական պատվերը նույնպես կասեցվել է` անորոշ ժամանակով։

«Եթե Ձեր բժիշկը գտնի, որ Ձեզ անհրաժեշտ է անհետաձգելի բուժում, ապա Դուք այն կստանաք, հակառակ դեպքում` ոչ»,- պատասխանեցին գերատեսչության թեժ գծից։

Իսկ թե մինչև երբ է տևելու այս իրավիճակը, մեզ դժվարացան պատասխանել։ «Գնացեք, հերթագրվեք, երբ կանչեն, կանչեն»,-  եղավ պատասխանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն