Քերոբյանը պետբյուջեից շուրջ 36 միլիոն դոլար է խնդրել՝ արտոնյալ վարկերի պարտավորությունները մարելու համար. 168.am

Էկոնոմիկայի նախարարությունը գործադիրի հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկել է պետբյուջեից 17 միլիարդ 401 միլիոն դրամ (17,401,167.4 հազ. դրամ)` շուրջ 36 միլիոն դոլար հատկացնել նախարարությանը, որպեսզի մարվեն «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության մի շարք որոշումներով սահմանված արտոնյալ վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքները: Այս մասին տեղեկացնում է 168.am-ը։

Ֆինանսների նախարարությունից առարկել են՝ նշելով՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի 1-ին կիսամյակի և ինն ամսվա սահմանափակությունը (10.05.2021թ. դրությամբ մնացորդը առաջին կիսամյակի և ինն ամսվա կտրվածքով համապատասխանաբար կազմում է 50,853.1 հազ. դրամ և 7,190,852.0 հազ. դրամ)՝ առաջարկում են անհրաժեշտ լրացուցիչ բյուջետավորումն իրականացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գծով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումներից միջծրագրային կամ միջեռամսյակային վերաբաշխումների միջոցով:

Էկոնոմիկայի նախարարությունը չի ընդունել Ֆիննախի առարկությունը, գործադիրն էլ փաստորեն անտեսելով առարկությունը, հաստատել է էկոնոմիկայի նախարարությանը 17 միլիարդ 401 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշումը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն