Քննարկում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանի և ՀԲ ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալվել է Համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման թեմայով քննարկում։
Օրակարգում եղել են առողջության ապահովագրության ներդրման, բժշկական ծառայությունների մատուցման, ֆինանսավորման և կառավարման առաջնահերթությունների վերաբերյալ հարցեր։
Ներկայացնելով ծրագրի բաղադրիչները` նախարարը նշել է, որ բարեփոխումներն ուղեկցվելու են առողջապահական համակարգի և բժշկական ծառայությունների լիակատար վերակազմակերպմամբ։
 Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել առողջապահական համակարգում նախատեսվող հավակնոտ բարեփոխումներին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն