ՌԴ Պաշտպանության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ այսօր ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են Ասկերանի շրջանի Փիրջավալ բնակավայրի բնակիչներին հումանիտար օգնության մատակարարումը, որը տրամադրվել է ռուսական հասարակական կազմակերպությունների կողմից։
«Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» կազմակերպության կողմից ծալովի մահճակալներ, վերմակներ, բարձեր, գազայրիչներ և այլ գույք փոխանցեցին Փիրջավալ բնակավայրում բնակվող 15 բազմանդամ ընտանիքներին:
Բացի այդ օգնությունից, գյուղի բժշկական կայանին փոխանցվեցին առաջնային ախտորոշման սարքավորումներ. ճնշաչափեր, պուլսոմետրեր, գլյուկոմետրեր, ջերմաչափեր և այլ բժշկական պարագաներ։
Շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի բնակիչներին է տրամադրվել 1 տոննայից ավել առաջին օգտագործման պարագաներ, բժշկական սարքավորումներ և սնունդ։