ՌԴ Զինված ուժերը պատրաստ են պատժել սադրիչներին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը հայտարարել է այլ երկրների կողմից ՌԴ սահմանին կազմակերված  սադրանքները խափանելու նպատակով կոշտ միջոցներ ձեռնարկելու մասին։

Այսպես է նա արձագանքել բրիտանական Defender կործանիչի հետ կապված միջադեպին, որը տեղի ունեցավ հունիսի 23-ին Սև ծովում:
Պոպովը հավելել է, որ բրիտանացի ծովայինները գիտակցաբար են գնացել սրացումների՝ խախտելով Ռուսաստանի Դաշնության ծովային սահմանները։ Նա վստահ է, որ միջադեպը նախապես ծրագրված սադրանք էր, որն օրինաչափորեն խափանվեց։
Ռուսաստանն առաջիկայում ամենակոշտ մեթոդներով կկանխարգելի այդօրինակ գործողությունները՝ ցանկացած պետության դրոշի ներքո հանդես եկող սահմանը խախտողների դեմ։ ՌԴ Անվտանգության խորհուրդը սադրիչներին հարցնում  է.  «լավ մտածել ՝ արժե՞ արդյոք կազմակերպել նման սադրանքներ՝ հաշվի առնելով Ռուսաստանի զինված ուժերի հնարավորությունները»:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն