Ռոբերտ Քոչարյանը հեռանում է ՌԴ-ում Sputnik-V արտադրությունը վերահսկող «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդից

Ռոբերտ Քոչարյանը, ով 2009 թվականից հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ, հեռանում է զբաղեցրած պաշտոնից։

Այս տեղեկությունը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել է Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Այո, Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից»։ Մի քանի օր առաջ նա հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Նշենք, որ ԲՖԿ «Սիստեման» վերահսկում է Sputnik-V պատվաստանյութն արտադրող «Բիննոֆարմ» ընկերության աշխատանքը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն