ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լրագրողները պահանջում են թույլատրել Սյունիքում կատարել իրենց լրագրողական աշխատանքը

«Լրագրողները` հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամներն այսօր Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ հավաք էին կազմակերպել` բարձրացնելով իրենց բողոքի ձայնը առ այն, որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքի համաձայն լրագրողական համայնքին արգելվել է կատարել նկարահանումներ և լրագրողական աշխատանք Սյունիքի մարզում` առանց ԱԱԾ թույլտվության։

Նախաձեռնության անդամները վստահ են, որ լրագրողներն իրենց գործունեությամբ չեն խախտում որևէ օրենք կամ իրավական նորմ։

Ավելին, կանխատեսում են Արցախյան վերջին պատերազմի պես տեղեկատվական «լռության» արդյունքում իրավիճակի սխալ գնահատման վտանգ։

Ստորագրահավաքին միացել է 20-ից ավելի լրագրող։ Նրանք դիմումներ կներկայացներ ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Կառավարություն, ՀՀ ԱԱԾ և  ՀՀ ԱԳՆ։ Ինչպես նաև` ՀՀ ՄԻՊ միջնորդությամբ Սահմանադրական դատարանում կվիճարկեն ընդունված օրենքի սահմանադրականության հարցը։

Ստորագրահավաքը շարունակվում է։ Մանրամասները` տեսանյութում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն