Ռուս-թուրքական համագործակցության ուրվագիծ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կոշտ է արձագանքել Մոնտրեի համաձայնագիրը հնարավոր վերանայելու առումով` թուրք ծովակալների քննադատությանը։ Համաձայնագիրը ենթադրում է «Ստամբուլ» ջրանցքի կառուցումը, ինչը կմիացնի Սև ծովը Մարմարի ծովին։Այս նախագծին ընդդիմացել են Թուրքիայի ծովակալները։ Էրդողանը անթույլատրելի է համարել քաղաքական թեմաներին զինվորականների մասնակցությունը և տասը ծովակալներին կալանավորել է։

Ռուս քաղաքագետների համար նորություն չէ Թուրքիայի նախագահի նեոօսմանական հավակնությունները։Եվ մեծ քաղաքականության չափումներում «Ստամբուլ» նախագիծը որակվում է այս աշխարհակարգի կարևոր փաստաթղթերից մեկը, որը աղմկահարույց որակ ունի։

Նախագիծը նոր չէ։

Այդ մասին ակնարկվել է դեռևս 2011 թվականի ապրիլին, երբ Էրդողանը զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը։Հռչակագրված նպատակը Բոսֆորի կրկնօրինակի ստեղծումն է, և այդ նեղուցով նավարկությունների կրճատումը․ օրական Բոսֆորի նեղուցով նավարկում է 53 հազար նավ։

Ենթադրվում է, որ տրանսպորտային հաղորդակցության նոր զարկերակով օրական կտեղափոխվի 300 հազար տոննա բեռ։ 2018 թվականին համաձայնագիրը հաստատվել է, իսկ երկու շաբաթ առաջ հավանության արժանացել նրա շինարարության մեկնարկը։Հավելյալ փաստարկ էր վերջին միջադեպը Սուեզում, երբ մոլորակի գլխավոր նավագնացության զարկերակը շրջափակեց բեռնափոխադրող՝ ընդամենը մեկ լցանավ։

Էրդողանը և մյուս երկրների ղեկավարները ուղիղ հայտարարում են, որ նոր ջրանցքը կգտնվի միայն Թուրքիայի իրավասության տակ և այդ ջրանցքի վրա չի տարածվի Մոնտրեի համաձայնագիրը, և դեռ ավելին՝ այն կշահագործվի միայն կոմերցիոն սկզբունքով։

Մի կողմից՝ այս մոտեցումը ողջամիտ է դիտարկվում, մյուս կողմից՝ ինչ իմաստ ունի վճարել թուրքական իշխանություններին, երբ գոյություն ունի անվճար՝ Բոսֆորը։

Եթե դա այդպես է՝ չի բացառվում խնդրի քաղաքական ենթատեքստը․ այսպես ուրեմն՝ եթե քաղաքական ենթատեքստում հնչում է Թուրքիա անունը, ապա կողքին հայտնվում է Ռուսաստանի անունը։ Այս համատեքստում ոմանք էլ ենթադրում են Ռուսաստանի համար Բոսֆորի փակման մասին։

Թուրք սոցիոլոգները հաստատում են, որ այս մտահղացումը լուրջ դիմակայության է արժանացել Թուրքիայի ներքաղաքական կյանքում․Ստամբուլի բնակիչների 80 տոկոսը դեմ է արտահայտվում՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ջրանցքի մերձավոր շրջակայքի հողատարածքները գնել են Էդողանի մերձավորները, ովքեր այդ նախագծի շնորհիվ կհարստանան, և դա ծանրակշիռ գործոն կլինի Թուրքիայում 2023 թ նախագահական ընտրությունների ելքի համար։ Եվ ըստ որում ՝հարկ է ընդգծել, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլին այդ ընտրություններում Էրդողանի հիմնական հակառակորդն է։

Բացի այդ՝աղմկում են նաև բնապահպանները, ովքեր ջրանցքի կառուցումը աղետ են համարում թե Սև, թե Մարմարի ծովերի համար։ Մյուս կարևոր հանգամանքը՝ այդ շինարարությունը սպառնալիք է Ստամբուլի ջրամատակարարման համար։ Փաստորեն՝ կոռուպցիան և բնապահպանությունը տորպեդահարելու են Թուրքիայի նախագահական ընտրությունները։

Ուշագրավ է, որ էրդողանի այս մտահղացմանը դեմ է ԱՄՆ-ն և միջազգային հանրակցությունները։ Բայց այստեղ ի հայտ են գալիս Էրդողանի քաղաքական ռեալները, քանի որ Սևծովյան տարածաշրջանի մյուս՝ հինգ երկրները օտարված են այս նախագծից և կասկածի տակ է հայտնվում Մոնտրե համաձայնագիրը։

Այս իրողության նախադեպը Կասպից ծովի շուրջ զարգացումներն էին։ Այժմ Ռուսաստանը հռչակում է Մոնտրե համաձայնագրին իր նվիրվածությունը։Ստամբուլի նոր ջրանցքի կառուցումից հետո մեծ քաղաքականության չափումներում ի հայտ կգա նոր օրնամենտ, ինչով կընդգծվի Էրդողանի ֆիգուրը, միաժամանակ՝ Արևմուտքի համար նոր զգուշավորություններ ի հայտ գան։

 

Հեղինակ` Գոհար Բարսամյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն