Ռուսաստան-Թուրքիա տանդեմին ի հակակշիռ ձևավորվում է Իրան-ԱՄՆ տանդեմը։

Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի սադրանքներն ակնհատ ճնշում են Հայաստանի վրա` ուղղված Սյունիքով դեպի Նախիջևան միջանցք տրամադրելուն։ Այստեղ ակնհայտ է Ռուսաստանի լուռ թողտվությունը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում որևէ խոսք այդպիսի միջանցքի մասին չկար։

Ներխուժելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը սադրում է նոր բախում, որտեղ Ռուսաստանը, տրամաբանորեն, պետք է գործի Հայաստանի կողմից։ Այդ դեպքում Բաքուն կխուսանավի ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական Միությունից։ Բացի այդ՝ Բաքուն ջանք է թափում փակելու Արցախի կարգավիճակի հարցը՝ ռազմական գործողությունները բերելով Հայաստանի տարածք։ Ադրբեջանն ամեն ինչ անում է նաև` նախընտրական Հայաստանն է՛լ ավելի թուլացնելու համար։

Այստեղ հարց է ծագում. ինչու՞ է հայ զինվորին արգելվում կրակել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած թշնամու զինվորի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ Ռուսաստան-Թուրքիա տանդեմին ի հակակշիռ ձևավորվում է Իրան-ԱՄՆ տանդեմը։ Մինչ Պուտին-Բայդեն հունիսյան հանդիպումը`  հապճեպ գործողություններ են նախապատրաստվում։ Հիշենք, որ անցյալ դարասկզբին Հայաստանը փրկվեց բազմաբևեռ արտաքին քաղաքականության շնորհիվ և Հայաստանում կային ուժեր, որոնք փրկության հույսը միայն Ռուսաստանի հետ չէին կապում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն