Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կոչ է արել Երևանին ստորագրել խաղաղության մասին պայմանագիրը

Բաքուն կոչ է անում Երևանին ստորագրել խաղաղության պայմանագիր և կառուցողական մոտեցում ցուցաբերել   սահմանազատման խնդրին: Պատերազմն Արցախում  ավարտվել է։ Այդ մասին РИА Новости –ի հարցազրույցում
հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին։

«Մենք մեր կողմից բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմն Արցախում ավարտված է, հակամարտությունն անցյալում է, Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կնքի խաղաղության պայմանագիր, ինչպես նաև կառուցողականորեն մոտենա սահմանների սահմանազատման հարցին», — ասել է Փոլադ Բյուլբյուլօղլին: Դեսպանի խոսքով ՝ Երեւանը ձգձգում է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը: «Հայկական կողմը կրկին փորձում է հետաձգել միջպետական ​​հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրանով խոչընդոտում է նոր պայմանների ստեղծմանը՝ ամբողջ տարածաշրջանի լիարժեք զարգացման համար», — ասաց դեսպանը:

Ըստ նրա խոսքերի դեռ վաղ է խոսել Արցախում ռուսական զորքերի երկարաձգման գործընթացի մասին: 2020 թվականի նոյեմբերի 9 -ի պայմանագրի համաձայն ՝ ռուսական զորամիավորումները տեղակայված է հինգ տարի ժամկետով:«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը, որը ժամանակավորապես տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, շարունակում է իրականացնել իրեն վերապահված ռազմական ու հումանիտար խնդիրները», — ասաց Բյուլբյուլ օղլուն:

«Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք ՝ կատարելու այն խնդիրները, որոնք որոշվել են մեր պետությունների ղեկավարների կողմից», — հավելեց նա: Երևանն ավելի վաղ հայտարարել էր, որ հավատարիմ է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանի կարգավիճակի խնդրի լուծման նպատակով բանակցությունների վաղ վերսկսմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն