Ռուսաստանում արգելափակել են գերմանական Die Welt կայքը

Որոշումն ընդունել է «Ռոսկոմնադզորը»՝ գլխավոր դատախազության պահանջով

«Ռոսկոմնադզորը», գլխավոր դատախազության պահանջով, արգելափակել է Ռուսաստանում գերմանական Die Welt թերթի կայքը։

Էջերի և կայքերի արգելափակման ստուգման RKN ունիվերսալ ծառայության համաձայն՝ հուլիսի 9-ին Գլխավոր դատախազության պահանջով Ռուսաստանում սահմանափակվել է մուտքը welt.de կայք, հայտնում է Интерфакс-ը։

«Ռոսկոմսվոբոդա» կազմակերպության տվյալներով ծառայությունը հուլիսի 9-ից արգելափակվել է «դիմակով», այսինքն՝ բոլոր տիրույթներով և ենթադոմեյններով։

Die Welt-ը (գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Աշխարհ») գերմանական տեղեկատվական օրաթերթ է, որը հրատարակվում է եվրոպական հրատարակչական Axel Springer SE-ի կողմից։

Առաջին համարը թողարկվել է Համբուրգում 1946 թվականի ապրիլի 2-ին բրիտանական վարչակազմի կողմից։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն