Ռուսաստանը ցանկանում է զարգանալ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը սպառել է 20-րդ դարում հեղափոխությունների իր սահմանաչափը․ այժմ երկիրը ցանկանում է էվոլյուցիա:

Պուտինը նշել է, որ իշխանություններն ամեն ջանք գործադրում են, որպեսզի պետության ներսում ապահովվի կայուն և կանխատեսելի իրավիճակը:

«Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական համակարգը զարգանում է․ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, բայց դա պետք է արվի օրենքի շրջանակներում»,- ընդգծել է պետության ղեկավարը:

 

Путин заявил

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն