Զելենսկին Հյուսիսային հոսք 2-ը հավասարարժեք է համարում Ղրիմի կորստին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական՝ Հյուսիսային հոսք 2 գազամուղը 2-3 տարիների ընթացքում այնքան շահույթ կունենա, որ Ուկրաինան գազի տարանցման նոր պայմանագիր չի ունենա։

-Եթե նրանք ավարտեն Հյուսիսային հոսք-2-ը, ապա դա Ուկրաինայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար իսկական սպառնալիք կլինի։ Նա մեզ կանջատի։ Մենք ունենք պայմանագիր, ի դեպ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի շնորհիվ։ Նորմանդական ձևաչափով համաձայնություն ենք ձեռք բերել 5 տարիների համար։Այդ 5 տարիներից երկուսն արդեն անցել են։ Երեք տարուց այս պայմանագիրը ավարտվում է։ Այս տարի Հյուսիսային հոսք-2-ն իր տեխնիկական աշխատանքները կավարտի և կգործարկվի 2-3 տարի հետո։ Այս ամենը արվում է, որպեսզի Ուկրաինայի հետ հաջորդ պայմանագիրը չլինի։ Իսկ ավելի կոնկրետ՝ դա լծակ կլինի Դոնբասի խնդիրը լուծելու համար։

Զելենսկու այդ մեկնաբանությունները վկայակոչում է Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությունը։ Զելենսկու կարծիքով՝ Հյուսիսային հոսք-2-ի հաջողվածությունը նաև համարժեք է Ղրիմի կորստին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն