Ռուսաստանը և Ճապոնիան համաձայնության չեն գալիս

Կուրիլյան կղզիների շուրջ վեճը Ճապոնիայի և Ռուսաստանի գործն են, բայց երկրորդ համաշխարհային պատերամզի արդյունքները պետք է հարգել` հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

«Միևնույն ժամանակ՝ չինական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ֆաշիզմի դեմ համաշխարհային պատերազմի արդյունքների նկատմամբ հարգանքի օգտին»,- ասել է նա ճեպազրույցում:

Ավելի վաղ՝ Ճապոնիայի փոխարտգործնախարար Տակեո Մորին ԱԳՆ էր հրավիրել  Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինին և բողոք հայտնել՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի Կուրիլյան կղզիներ այցի առնչությամբ։ Կրեմլը պատասխանել է, որ կառավարության ղեկավարն ինքն է որոշում,  թե ռուսական որ տարածաշրջան այցելի։

Երկար տարիներ Մոսկվայի և Տոկիոյի միջև հարաբերությունները մռայլվում են խաղաղ պայմանագրի բացակայության պատճառով, որն այդպես էլ  չի կնքվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Գլխավոր խոչընդոտը Հարավային Կուրիլների (Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ կղզիները և Հաբոմայ լեռնաշղթան) պատկանելության հարցն է: Ճապոնիան այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունի՝ վկայակոչելով 1855 թվականին կնքված առևտրի և սահմանների վերաբերյալ երկկողմ դաշնագիրը։

1956թ Խորհրդային Միությունը և Ճապոնիան ստորագրեցին համատեղ հռչակագիր, ըստ որի՝ Մոսկվան համաձայնվեց դիտարկել Խաբոմայ և Շիկոտան կղզիների հանձնման հնարավորությունը՝ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո։ Սակայն հետագա բանակցությունները ոչնչի չբերեցին:

Կրեմլը բազմիցս շեշտել է, որ Ճապոնիան առաջին հերթին պետք է ճանաչի Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ներառյալ Ռուսաստանի ինքնիշխանությունը Հարավային Կուրիլների նկատմամբ:

Կրեմլը բազմիցս ընդգծել է, որ Ճապոնիան առաջին հերթին պետք է ճանաչի Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջարդյունքը, այդ թվում` Ռուսաստանի ինքնիշխանությունը Հարավային Կուրիլներում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն