Ռուսաստանը Ֆինլանդիայի առջեւ դրել է երկու տարածքների կարգավիճակի հարցը

ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Չիժովը Ֆինլանդիայի առջև բարձրացրել է երկու տարածքների կարգավիճակի հարցը.

Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ- ին բարձրացնում է երկու տարածքների՝ Ալանդյան կղզիների և Սայմա ջրանցքի կարգավիճակի հարցը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի »-ն։

«Ինչ վերաբերում է Ֆինլանդիային, ես երկու հարց ունեմ. նախ Ալանդյան կղզիների հարցն է, որոնք միջազգային պայմանագրով ապառազմականացված կարգավիճակ ունեն։ Եվ Սայմա ջրանցքի ճակատագրի հարցը, որը կառուցվել է դեռևս Ռուսական կայսրության տարիներին»,- ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ Սայմա ջրանցքը կապում է Ֆինլանդիայի ներքին ջրային ուղիները Բալթիկ ծովում գտնվող Ֆիննական ծոցի հետ։ Չիժովը հիշեցրել է, որ Ռուսաստանը Ֆինլանդիային վարձով է տալիս այս ջրանցքի երկայնքով նեղ շերտը։ «Ի՞նչ է լինելու սրա հետ հիմա. մենք պետք է որոշենք»,- հարցրեց դիվանագետը:

Մայիսի 19-ին Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերներին հայտնել է, որ դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի` ռազմական բլոկին միանալուն։ Ըստ կանոնակարգի՝ դաշինքի բոլոր անդամները պետք է քվեարկեն նոր անդամների մուտքի օգտին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն