Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն այս պահին լռում են չնայած Էրդողանի «քիթը ջարդելու» չափազանց մեծ գայթակղությանը

Աֆղանստան Թուրքիայի մուտք գործելու առնչությամբ Մոսկվան լռում է: Ընդհանուր մտահոգությունից զատ՝ խնդրահարույց է մասնավորապես Շերխան Բանդարի ստուգիչ-անցագրային կետից թալիբների ճեղքումը դեպի աֆղանա-տաջիկական սահման: Ակնհայտորեն Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, այս օրերին ԱՄՆ-ին, Թուրքիային և Քաբուլի կառավարությանը որոշակի աջակցություն խոստացան Ղազախստանը («ռազմավարական գործընկերություն և անվտանգություն»), Ուզբեկստանը (ներգրավվածություն Քաբուլի և Թալիբանի միջնորդությանը) և նույնիսկ չեզոք Թուրքմենստանը (նաև միջնորդական և տնտեսական նախագծեր) … Պեկինն ու Թեհրանը նույնպես Ռուսաստանի պես զուսպ դիրքորոշում են դրսևորում: Եթե ինչ-որ մեկը ենթադրում է, թե Էրդողանին գայթակղեցնում են, ապա դժվար է վիճել այս հարցի շուրջ:

Թուրքիան Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում իր իրավասությունները և լիազորություններն ակտիվորեն ընդլայնում է: Այնուամենայնիվ, կողմերին հաջողվում է պահպանել գործընկերության երևութականությունը։

Նույնը կարելի է ասել Իրանի մասին, բայց այս երկիրն Աֆղանստանում ունի շիա արյունակիցների «կենսական հետաքրքրություն»։ Խնդիրն այն է, որ 20 տարի առաջ «Թալիբանը» Աֆղանստանի շիաներին առաջարկեց ընտրություն․ կամ պետք է մերժեին «սխալ» իսլամը, կամ` ընտրեին մահը: Աֆղանստանի շիաները Սիրիայում կազմում են իրանական «հետեւակի» կորպուսի գրեթե 100%-ը, իսկ դրա գինը Իրանի քաղաքացիություն ստանալն է։ Իրանի սահմանից «շիական սեպը» ձգվում է գրեթե մինչև Քաբուլ։ Երկրի կենտրոնում մոնղոլական ծագում ունեցող խազարներն են և այսպես կոչված՝ Գերաթ նահանգի Ֆարսևանները, տարբեր ծագմամբ ժողովուրդներ (տաջիկներ, Ֆուշթունները, թուրք- չախարայմակներ), որոնք հետևում են իսլամի շիա ուղղությանը։ Նրանց բոլորի համար 20-րդ դարի կեսերին դարիերենը՝պարսիկների Ֆարսի լեզվի աֆղանական տարբերակը, դարձել է հիմնական լեզուն:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Թուրքիայի հետ գործընկերության մասին խոսք լինել չի կարող։ Սինցզյան նահանգի ույղուրների պաշտպանության հարցում Անկարայի հռետորաբանությունը լուրջ վնաս է հասցրել երկկողմ հարաբերություններին: Երկու տարի առաջ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը թուրքական հայտարարությունները որակել է որպես «ծայրաստիճան գարշելի»: Չինական դիվանագիտական բառապաշարում նման արձագանքը նախազգուշացում է դիվանագիտական հարաբերությունները խզելու պատրաստակամության մասին:

Սակայն, կրկնում ենք, այսօր Մոսկվան, Թեհրանը և Պեկինը լռում են: Թերևս Էրդողանի քիթը ջարդելու գայթակղությունը չափազանց մեծ է:

Աֆղանստանում Թալիբանը ծայրահեղ պարզեցրել է էթնիկ-կրոնական գծակարգը։ Խոսենք շատ կարևոր հանգամանքի մասին․ դա թալիբների դիրքորոշումն է, որը երբևէ չի փոխվում. «Ոչ մի օտարերկրյա զինվոր Աֆղանստանի հողի վրա»: Ավելին, մայիսի վերջին շարժման ղեկավարությունը հայտարարեց, որ հարեւան նահանգների տարածքում ԱՄՆ-ի հենակետերի տեղակայումը «նրանց թանկ կարժենա»:

Պակիստանի արտգործնախարարությունը լուրջ ընդունեց նախազգուշացումը և անմիջապես հերքեց Պենտագոնի հայտարարությունը Իսլամաբադում ռազմական հենակայան տեղաբաշխելու պատրաստակամության մասին: «Բազաների տեղաբաշխման որոնումը կարող է լինել նրանց ցանկությունը»,- բացատրել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին: «Նրանց հողատարածք տրամադրելու մասին խոսք լինել չի կարող, մենք պետք է հոգ տանենք մեր շահերի մասին»:

Այնպես որ ՝ Աֆղանստանում ոչ ԱՄՆ-ին և ոչ էլ՝ Թուրքիային հարմարավետ և հուսալի նյութատեխնիկական ապահովում չի սպասվում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն