Իրանը ներդրողներ է փնտրում իր նավահանգիստները Սիրիայի հետ կապելու համար

Վերջին տարիներին ընդլայնվում է նավահանգստային և ծովային համագործակցությունը Իրանի և Սիրիայի միջև։ Tehran Times-ը հունիսի 25-ինտեղեկացրել է, որ Իսլամական Հանրապետության և Սիրիայի Լաթաքիա նավահանգիստների միջև ուղիղ կապի հաստատումը ճանապարհ կհարթի այս ոլորտում հարաբերությունների հետագա զարգացման համար, ասվում է Առևտրի համատեղ CAP պալատի հայտարարության մեջ։

Իրանի նավահանգստային և ծովային կազմակերպություններն իրենց հերթին ընդգծել են, որ այդ ոլորտի համագործակցությունը պահանջում է ներդրումներ նավահանգստային հատվածի ենթակառույցներում, որպեսզի հեշտացվի նավագնացության ընկերությունների աշխատանքը։

«Երկրի նավահանգիստներում՝ հատկապես Իրանի հարավում, կան լավ հնարավորություններ տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցության և ծովային փոխադրումների զարգացման համար, սակայն այդ նպատակով հարկ է ներդրողներին լրացուցիչ խթանել»,- նշվել է Իրանի նավահանգստային և ծովային կազմակերպությունների հայտարարության մեջ։

Ընթացիկ տարվա փետրվարին իրանա-սիրիական Քեյվան Քաշեֆի առևտրի պալատը հայտարարել է Իրանի Բենդեր-Աբբաս և Սիրիայի Լաթաֆիա նավահանգիստների միջև նավագնացության ուղիղ հաղորդակցություն։ 2019թ հուլիսին երկուստեք ստորագրել են տվյալ հարցի շուրջ համաձայնագիր։Սրա հիման վրա Իրանը երկաթուղի կկառուցի Շալամչեի և Բասրայի միջև, որի միջոցով Բենդեր Հոմեյն նավահանգիստը կկապվի Լաթակիայի հետ։

Իրանը սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի Իրաքի, Սիրիայի հետ և վերջին տարիների ընթացքում երեք պետությունների միջև զարգացել են առևտրական կապերը։ Այդ մասին նշում է Tehran Times-ը։ Հիշեցնենք, որ վերջին պատերազմի հենց սկզբից Սիրիան ընկավ Իրանի վառելիքի մատակարարման կախվածության մեջ։Իրանը Պարսից ծոցից վառելիքը փոխադրում է Կարմիր ծովով, այնուհետև՝ Սուեզի ջրանցքով մինչև Միջերկրական ծով։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն