Ռուսաստանը սատարում է Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը

Դուշանբեում ՇՀԿ-ի արտգործնախարարների նիստում Ռուսաստանը կոչ է արել մյուս երկրներին՝ հավանության արժանացնել Իրանի անդամակցության հարցը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայաբերելով ռուսական պատվիրակության աղբյուրներին։

Ռուսական պատվիրակության ներկայացուցիչների խոսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպություն Իրանի մուտքի հարցը քննարկվում է դեռ 2008 թվականից։ Ռուսական պատվիրակության կարծիքով ՇՀԿ-ի զարգացումը կապված է մասնակցների թվի ընդլայնմամբ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն