Աֆղանստանի նախագահը կմասնակցի Տաշքենդում միջազգային գագաթնաժողովին

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ուղևորվել է Ուզբեկստան՝ մասնակցելու «Կենտրոնական և Հարավային Ասիա․տարածաշրջանային կապեր, մարտահրավերներ և հնարավորություններ» գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկացնում է Ուզբեկստանի նախագահի պալատի մամուլի ծառայությունը։

Գագաթնաժողովը հավաքել է Հարավային և Կենտրոնական Ասիայի ղեկավարներին, որոնց թվում նաև՝ Հնդկաստանի և Պակիստանի՝ քննարկելու երկու տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման հարցերը։ Հիմնական թեմաներն են տնտեսությունը, անվտանգությունը և մշակույթը, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ասիայի միջև պատմական կապերի վերականգնումը։

«Ինչպես գիտեք՝ Աֆղանստանը՝ որպես անկյունաքարային խաչմերուկ, կարևոր դեր է խաղում միջազգային կապերում և մասնավորապես՝ Կենտրոնական և Հարավային Ասիայի միջև»,- ասել է Աֆղանստանի մամուլի քարտուղար Լաթիֆ Մահմուդը։

Նա հավելել է, որ կայանալիք գագաթնաժողովում դիտարկվելու են երկու տարածաշրջանների ներուժային հնարավորությունները։ Նրա խոսքով՝ Աշրաֆ Գանին Ուզբեկստան կատարած այցի շրջանակներում՝ մտադիր է երկկողմ հանդիպումներ անցկացնել իր ուզբեկ գործընկեր Շաֆկաթ Միրզիևի հետ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն