Սաուդյան Արաբիան ժամանակավորապես փակեց իր օդային տարածքը Իսրայելի համար

Թեպետ Իսրայելը և Սաուդյան Արաբիան չունեն պաշտոնական հարաբերություններ՝ Սաուդյան Արաբիան նոյեմբերին հայտարարել է, որ թույլ կտա Իսրայելն օգտագործի իր օդային տարածքը՝ դեպի Դուբայ չվերթների համար։

Երեքշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիան փակել է իր օդային տարածքը Իսրայելի չվերթների համար։ Անհայտ պատճառներով Բեն Գուրիոն օդանավակայանում 5 ժամ հետաձգվել է Դուբայ ուղևորվող ինքնաթիռը։ Այդ մասին տեղեկացնում է Arutz Sheva-ն։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե ժամանակավորապես փակում է իր օդային տարածքը Իսրայելի չվերթների համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն