Իրավիճակից ելքի ուսումնասիրության նպատակ

Վկայաբերելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական աղբյուրները՝Աքսիոս կայքէջը տեղեկացնում է, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալլիվանը ուղևորվում է Վաշինգտոն՝ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ խորհրդակցության նպատակով։ Ապրիլի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ իրավիճակի քննության համար հարկ է, որ երկու գերտերությունների դեսպանները լինեն իրենց մայրաքաղաքներում՝իրավիճակի քննության և խորհրդատվությունների անցկացման նպատակով։ Միաժամանակ ՝Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը չի արտահայտում երկու երկրների ժողովուրդների շահերը։ Հարկ է ընդգծել, որ չեղարկվել է պետդեպարտամենտի և այլ գերատեսչությունների հսկողության ներքո գտնվող հիմնադրամների գործունեությունը Ռուսաստանում։ Ի դեպ, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովին մարտին հրավիրել են Մոսկվա՝ իրավիճակը դիտարկելու նպատակով։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն