Սև ծովը փոխակերպվում է վտանգավոր դիմակայության գոտու. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարության եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը հայտարարել է, որ Սև ծովը փոխակերպվում է վտանգավոր ռազմական դիմակայության գոտու։ Այս կերպ է նա մեկնաբանել ՆԱՏՕ-ի զորավարժությունները տարածաշրջանում։ Այդ մասին գրում է մամուլի ծառայությունը։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգության ապահովման համար՝ բոլոր հասանելի գործիքների միջոցով։ Պիլիպսոնն ակնարկել է, որ Մոսկվան կանոնավոր նախազգուշացնում է ռուսական սահմաններում լարվածության աճի վտանգավորության մասին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն