Guardian-ը մեկնաբանել է անտառային հրդեհները. «Թուրքիայի կառավարության դեմ զայրույթն աճում է»

Անգլիայում լույս տեսնող Guardian թերթը մեկնաբանել է Թուրքիայում շարունակվող անտառային հրդեհները: Լրահոսում նշվում էր, որ կառավարությունը քննադատության է ենթարկվում այդ ​​հրդեհներին ոչ ադեկվատ արձագանքելու համար` «բարկությունն աճում է կառավարության դեմ»:

Հրապարակման մեջ նշվում է, որ կառավարությունը թույլ է և անպատրաստ` աղետների կառավարման գործում, և որ երկրում չկան հրդեհաշիջման ինքնաթիռներ:

Guardian-ը նշում է, որ հաջորդ շաբաթ Թուրքիայում սպասվում է ծայրահեղ շոգ, իսկ դա մտահոգություն է առաջացրել` հրդեհների շարունակման տեսանկյունից: Տուրիստները տարհանվում են հյուրանոցներից և առողջարաններից։ 

 Մի գյուղացի, ում տունը հրդեհվել էր Մարմարիսի մոտակայքում, արդեն հինգ օր է սպասում է օգնության և հույսը դրել է աղոթքների վրա։ Բայց «նույնիսկ հրշեջ մեքենա չի եկել»:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն