Թուրքիան «փակել է» Սիրիայի ջուրը. տուժում է Սիրիայի մեկ միլիոն քաղաքացի

Սիրիան հանդես է եկել Թուրքիայի ռազմական հանցագործությունների միջազգային դատապարտման օգտին

Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համմուդա ալ Սաբբագը 48 ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, մարդու իրավունքների հարցերով Գերագույն կոմիսարին, ինչպես նաև միջազգային տարածաշրջանային և արաբական երկրների խորհրդարանական միություններին, որոնցում դատապարտել է Թուրքիայի կողմից ջրի մատակարարման պատնեշումը Սիրիայի Խասակ քաղաքում և նրա արվարձաններում։ Այդ մասին տեղեկացրել է արաբական՝ ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը։

Խասակում և նրա արվարձաններում ջրի մատակարարման փակումից տուժում է Սիրիայի մեկ միլիոն քաղաքացի։ ՍԱՆԱ գործակալության տեղեկատվությամբ՝ Սիրիայի խորհրդարանի խոսնակը հանդես է եկել Թուրքիայի նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու օգտին՝ Սիրիայի քաղաքացիների հանդեպ հանցագործության դադարեցման, ինչպես նաև ջրի մատակարարման վերականգնման համար։

Հիշեցնենք, որ Սիրիայում 2011 թվականից պատերազմ է։ Ռուսաստանն աջակցում է երկրի օրինական նախագահ Բաշար Ասադին, ում ուզում է տապալել երկրի ընդդիմությունը։ Վերջինիս ֆինանսավորողներից մեկը Թուրքիան է։ Այս երկիրը նվաճել է Սիրիայի տարածքի որոշ մասը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն