ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ԱՐԻՆ-ԲԵՐԴ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը հանդես է եկել հայտարարությամբ.

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ԱՐԻՆ-ԲԵՐԴ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ
Հայ հայրենասերների խումբը հայտարարել է արտերկրում «Արին-Բերդ» համահայկական քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական հետախուզական կառույցի ստեղծելու նախաձեռնության մասին և դրան աջակցելու, ծրագիրը հանրայնացնելու խնդրանքով դիմել է «Հայոց Հայրենիք» կուսակցությանը:
Ստորև ներկայացվում է դիմումի հակիրճ տեքստը՝
«Հայոց Հայրենիք» կուսակցության կենտրոնական կոմիտեին
Մենք խնդրում ենք Ձեզ քննարկել աշխարհի տարբեր երկրների հայ հայրենասերների կողմից ստեղծվող «Արին-Բերդ» համահայկական քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական հետախուզական կառույցին համապարփակ աջակցություն տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կողմից կառույցի ճանաչման գործում օժանդակելու հարցը:
Քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական հետախուզության նոր կառույցի հիմնական նպատակներն ու խնդիրները Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի լայնածավալ ներգրավվածությունն է իրենց պատմական հայրենիքի տնտեսության և անվտանգության, աշխարհի տարբեր երկրների քաղաքական, գործարար և մշակութային կյանքում հայկական սփյուռքի ներկայացուցիչների դիրքերի ամրապնդման գործում:
Այս ամենը իրագործելու նպատակով «Արին-Բերդ» հետախուզական կառույցը իր առջև նպատակ է դրել միավորել իր շարքերում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին, իրավաբաններին, լրագրողներին, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների վետերաններին, պարզապես արկածախնդիր մտածելակերպով և բնավորությամբ ստեղծագործ մարդկանց, որոնք էլ իրենց հերթին ջանք չեն խնայելու որպեսզի ձեռք բերեն անհրաժեշտ տարբեր տեղեկություններ` քաղաքական դաշտում, մշակութային կյանքում, ժամանակակից մրցունակ ապրանքներ թողարկելու, բարձրորակ բարձր տեխնոլոգիական ծառայություններ մատուցելու դաշտերում Հայաստանի դիրքերը ամրապնդելու համար:
Անցյալ դարի 50 -ական թվականներին 4 հրեաներ 12 տարվա ընթացքում ստեղծեցին իսրայելական քաղաքական հետախուզություն «Մոսադ» -ը, որն այսօր աշխարհի ամենաուժեղ հետախուզական ծառայություններից է: 12 տարի շարունակ «Մոսադը» պետական կառույց չէր: Մենք հաստատապես համոզված ենք, որ հայերն ունեն բոլոր հնարավորություններն ամբողջ աշխարհում զարգացնելու իրենց հետախուզական ցանցը և ավելի կարճ ժամանակում ճանաչվելու պետության կողմից:
«Արին-Բերդ» հետախուզական կառույցի հակիրճ նկարագիրը կցվում է»:
«Արին-Բերդ» կառույցի նախաձեռնող խմբի համակարգող՝………………………………………….. :
«Հայոց Հայրենիք» կուսակցության կենտրոնական կոմիտեն քննարկելով դիմումը
Հայտարարում է
,,Հայոց Հայրենիք,, կուսակցության ծրագրային նպատակներից մեկը Հայաստանում և արտերկրում հայկական և հայամետ ուժերի, անհատների հետ համագործակցությունն է, փոխադարձ աջակցությունը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Այս շրջանակում ,,Հայոց Հայրենիք,,  կուսակցությունը ողջունում է ,,Արին-Բերդ,, կառույցի ստեղծումը և հավաստում իր քաղաքական աջակցությունը նրան երկրաշահ և ազգաշահ գործունեության համատքստում:
,,Հայոց Հայրենիք,, կուսակցության
Կենտրոնական Կոմիտե
«Հայոց Հայրենիք» կուսակցության
Գլխավոր Քարտուղար
Արտակ Գալստյան

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն