Ստեփանակերտում պայթյունից տուժածի վիճակը գնահատվում է ծանր․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Այսօր առավոտյան ժամը 10:05-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ` ոստիկանության «Հերթապահ մաս»-ում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ. Թումանյան փողոցի նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել:

Շինարարության մեջ օգտագործվող նյութից (կարբիդ) ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով տուժել է նշված տարածքում աշխատող Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.):

Վերջինս մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Ստեփանակերտի «Շտապ բժշկական օգնություն կայանի» մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացած տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն