Սթրեսների բացասական հետևանքները մեղմացնող սննդամթերք

Բիրմինգհեմյան համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս սթրեսից հետո օգտագործել կակաո և դառը շոկոլադ։ Բժիշկները հաստատում են, որ սթրեսի ժամանակ նույնիսկ առողջ մարդկանց մոտ կտրուկ աճում է սրտխփոցը, ժամանակավորապես խախտվում է արյունատար անոթների ֆունկցիան և բարձրանում է ճնշումը։ Իրենց հերթին՝ ֆլավանոլները, որոնք բուսական միացություններ են և մրգերին ու բանջարեղենին տալիս են վառ գունավորում, դրական են անդրադառնում անոթների ներքին մակերևույթի արտաքին շերտի` էնդոթելի վրա։ Այս կերպ տվյալ միացությունները կարգավորում են ճնշումը։ Ֆլավանոլների բավարար քանակություն պարունակում են կակաոն, դառը շոկոլադը, կանաչ թեյը, խաղողը, կարմիր գինին, մոշը, բալը, արքայամորին։

Գիտնականների փորձը ցույց է տվել, որ այս մթերքները կիրառողների մոտ սթրեսը համեմատաբար նվազ բացասական ազդեցություն է թողել արյան շրջանառության վրա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն