Սյունիքի հարցով այսօրվա սահմանային բանակցություններին մասնակցելու է գեներալ Մուրադովը

Այսօր ժամը 15:00-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվելու են բանակցությունները` ադրբեջանական  զորքերի` Սյունիքի տարածք ներխուժելու հարցի առնչությամբ։

Ինչպես հայտնում է InfoPort.am-ը հղում տալով իր սեփական աղբյուրներին, այսօրվա բանակցություններին ռուսական կողմից մասնակցելու է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը։

Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունների ելքը լինելու է բարենպաստ հայկական կողմի համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն