Սյունքի մարզի Արավուս գյուղի հովիվը երկու անգամ գերեվարման փորձի է ենթարկվել թշնամու՝ ադրբեջանական զինուժի կողմից. Արթուր Այվազյան (Մանախ)

Սյունիքի մարզի Արավուս գյուղում մարտական ծառայություն իրականացնող «Կամետա» հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն մարտական ստորաբաժանման հրամանատար Արթուր Աշոտի Այվազյանը՝ Մանախը (ֆեյսբուքում՝ Արթուր Եպիսկոպոսյան), նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում ահազանգ էր հնչեցրել այն մասին, որ գյուղին պատկանող գյուղատնտեսական և արոտավայրային նշանակության հողտարածքներում, սեփական արոտավայրում սեփական հոտն արածացնող հովիվ Ֆելիքս Ավագյանն արդեն երկրորդ անգամ գյուղի պաշտպանական բնագծում գերեվարման փորձի է ենթարկվել։

Ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում Արթուր Այվազյանը տեղեկացնում է, թե ինչպես է գերեվարման փորձի ենթարկված հովիվն իրենց մարտական խմբի կողմից գործադրված օպերատիվ անհետաձգելի մարտավարական ջանքերի շնորհիվ ետ վերադրաձվել գյուղ։

Բացի այս, ուղիղ միացման ընթացքում Արթուր Այվազյանը (Մանախը) իրավապահ մարմինների ուշադրություն է սևեռում արդեն երկրորդ անգամ առևանգման փորձի ենթարկված հովիվ Ֆելիքս Ավագյանի գործի վրա։

Նյութի մանրամասները՝ Արթուր Եպիսկոպոսյան (Artur Episkoposyan) ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն