Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի կատարածի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն. տեսանյութ և փաստաթուղթ

«Փաստարկ» լրատվականը նախկինում հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ, ներկայումս` համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն,  իր բարեկամների հետ միասին, դաժան ծեծի էր ենթարկել երկու եղբայրների, որոնցից մեկն անչափահաս էր։ Այս մասին մենք հրապարակել էինք նաև տեսանյութ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ քրեական գործ չէր հարուցվել։

 

Սակայն, այսօր մեր ձեռքի տակ հայտնվեց մի փաստաթուղթ, որտեղ հստակ գրված է, որ այդ ծեծի առնչությամբ դեռևս 2020 թվականի հունիսի 5-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

Թե ինչու շուրջ մեկուկես տարվա ընթացքում, ակնհայտ փաստերի առկայության պարագայում, մարդկանց ահաբեկելու և դաժանորեն ծեծելու առնչությամբ որևէ մեկը պատիժ չի կրել, խոստանում ենք պարզել և հետևողական լինել, որ Հայաստանի ինքնիշխան և ժողովրդավար Հանրապետությունում, որտեղ օրենքը մեկն է բոլորի համար և բոլորը հավասար են օրենքի առաջ, ոչ մի կատարված հանցագործություն չմնա առանց իրավական գնահատականի և առանց պատժի։

 

Սա է իրավական պետություն կառուցելու և պաշտպանված քաղաքացի ունենալու միակ ճանապարհը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն