Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանին

Օգոստոսի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն