ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխան գրկած մորը բերման ենթարկեցին «Երևանը էրիվան չի դառնալու» ակցիայի համար

ՀՀ քաղաքացի Էլիզա Առաքելյանը մի քանի օր է, ինչ ակցիա է իրականացնում Արտաքին գործերի նախարարության շենքի առջև, որտեղ ծառին փակցրել է երկու հայտարարություն. «Երևանը Էրիվան չի դառնալու» և «Թշնամալեզու պաշտոնյաները պետք է լքեն մեր պետական գրասենյակները»։

Նշենք, որ Էլիզան ակցիան իրականացրել էր գրկի երեխայի հետ միասին։ Սակայն, կարմիրբերետավորները երեխային գրկած մորը բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք։

Ավելին, ուղեկցող ոստիկաններից մեկը հայտարարեց, որ Էլիզայի իրավուքները սահմանափակված են, որից հետո ուղիղ եթերն անջատվեց։

Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպան , կանանց և երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպությունների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ՈՉ ԲՆՈՐՈՇ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն