«Թումոի» այգում հայտնաբերվել է ծառից կախված 41-ամյա կնոջ դի. shamshyan.com

Այսօր, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ  Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի բաժնի ոստիկանները քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ քիչ առաջ պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 41-ամյա Թեհմինե Բ.-ն էր։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, որպեսզի քննչական խումբը տեղում կարողանա իրականացնի դեպքի վայրի զննություն։

Փրկարարներն ու ոստիկանները ծառից իջեցրեցին դին և մոտեցրեցին դի տեղափոխող ավտոմեքենային,- հայտնում է կայքը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն