Թուրք գեներալը Հայաստանին սպառնում է ռազմական հարձակմամբ

Yücel Karauz-ի պահեստազորի թուրք գեներալը հայտարարել է, որ հայերն իրավունք չունեն ադրբեջանցիներին արգելել այցելել Սևան, Երևան և Զանգեզուր։

Ձայններդ կտրեք, թե չէ մենք կմտնենք և Սևան, և Երևան,- հայտարարել է գեներալը` հայտնում է ադրբեջանական Musavat հրապարակումը։

Միևնույն ժամանակ թուրք պաշտոնայաները խոսում են Հայաստանի հետ սահմանները բացելու և թշնամանքը դադարեցնելու մասին։

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացվում է հայ և ռուս զինվորականների կողմից, և Թուրքիայի հարձակումը կդիտարկվի որպես անմիջական հարձակում Ռուսաստանի վրա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն