«Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեմ պահանջում». Հայոց Ցեղասպանության թանգարանի- ինստիտուտի տնօրեն

«Իմ աշխատակիցներն իմ ենթակայության տակ չեն աշխատում, նրանք աշխատում են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են և նրանց իրավունքները չեն սահմանափակվում ՝ընտրել նրան, ում ուզում են։ Անձամբ ես՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեմ պահանջել և նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել, թե ինչու,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը` պատասխանելով «Փաստարկ» լրատվականի հարցին՝ հե՞շտ է արդյոք ղեկավարել մի հաստատություն, որի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը, հետպատերազմյան իրադարձություններից հետո, միանալով ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի կոչին՝ ստորագրել են ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող փաստաթղթի տակ։

Լրագրողի ճշտող հարցին՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել նրա այս դիրքորոշումը, արդյո՞ք Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը կողմ է որպես երկրի ղեկավար տեսնել պատերազմը տանուլ տված և նվաստատցուցիչ կապիտուլացիոն ակտ ստորագրած ղեկավարի, Հարություն Մարությանը կտրուկ եզրափակում է՝ չի մեկնաբանում հարցը։

 

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն