«Թուրքի և հայի տարբերությունն ու նմանությունը ըստ թուրքերի». Հայկազուն Ալվրցյան

Հայագետ Հայկազուն Ալվրցյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը վերնագրել է՝ թուրքի և հայի տարբերությունն ու նմանությունը ըստ թուրքերի։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հիշեցի տասնամյակներ առաջ տարածված մի պատմություն: Թուրքին հարցնում են թուրքերի և հայերի տարբերությունների և նմանությունների մասին: Նա պատասխանում է. Տարբերությունն այն է, որ թուրքերի մեջ խելացի մարդիկ շատ փոքր թիվ են կազմում, իսկ հայերի մեջ հիմարներն են փոքր թիվ կազմում: Նմանությունն էլ այն է, որ երկուսս էլ ղեկավար ենք ընտրում փոքրամասնությունից»,- գրում է Հայկազուն Ալվրցյանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն