Թուրքիան չեղյալ է հայտարարում ԱՄՆ-ի հետ պաշտպանության պայմանագիրը. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ցանկություն է հայտնել չեղարկել ԱՄՆ-ի հետ պաշտպանության և տնտեսության ոլորտներում համագործակցության պայմանագիրը՝ Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու համապատկերում։ Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը։

Երկու երկրների միջև պաշտպանության պայմանագիրը ենթադրում էր լայն շրջանակի ռազմական համագործակցություն ՝ ներառելով հետախուզական տվյալների փոխանակման, համատեղ զորավարժությունների, թուրքական ռազմական հենակայաններում ԱՄՆ-ի օդուժի մուտքի թույլտվության ոլորտները, մասնավորապես՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող՝ Ինջիրլիքի ռազմաօդային հենակայանում տեղակայվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ամենաարևելյան խմբավորումը։

Հատկանշական է, որ այդ պայմանագիրը որոշակիացնում է ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ գործողությունները Իրաքում և Սիրիայում։ Պայմանագրի սառեցումը կարող է ուժեղ ներազդել ԱՄՆ-ի դիրքերին Մերձավոր Արևելքում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն