Թուրքիան դատապարտել է թուրքական դպրոցների փակումը Հունաստանում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութունը դատապարտել է Արևմտյան Թրակիայում 12 թուրքական տարրական դպրոցների փակումը` Հունաստանի իշխանությունների կողմից։ Այդ մասին տեղեկացրել է Daily Sabah հրատարակությունը։ Հունական իշխանությունները այդ որոշման շարժառիթ են համարել միջոցների տնտեսումը և սովորողների անբավարար քանակը։ Թուրքիայի ԱԳՆ -ն հայտարարել է, որ Հունաստանի իշխանությունների գործողությունների պատճառով, ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցների մոտ կեսը փակվել է, ինչի արդյունքում նրանց թիվը նվազել է մինչեւ 103: Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանին մեղադրել է 1923 թվականի Լոզանի պայմանագրի պայմանները խախտելու և թուրքերին ձուլելու ու խտրականության քաղաքականության մեջ։ Թուրքիայի ԱԳՆ -ն կոչ է արել Հունաստանին դադարեցնել այս քաղաքականությունը, ինչպես նաև դիմել է միջազգային հանրությանը ՝ կոչ անելով անտարբեր չդիտել Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամի «Մարդու իրավունքների համակարգված ոտնահարմանը»:Հիշեցնենք  որ, թեպետ ՆԱՏՕ-ի անդամակցությանը, Հունաստանի և Թուրքիայի միջև պահպանվում են առճակատման հարաբերությունները։ Թուրքիան առայսօր չի ճանաչել Պոնտոսի հույների, ինչպես նաև Փոքր Ասիայի հունական բնակչության ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի և քեմալականների կողմից` 1914-1923 թվականներին:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն