Ջորջ Քլունին 60 տարեկանում կրկին հայր կդառնա` երկվորյակների

Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին կրկին հայր կդառնա և  ենթադրվում է, որ երկվորյակների։ Այդ մասին տեղեկացնում է OK ամսագիրը։ 60-ամյա դերասանը և նրա 43-ամյա կինը՝ իրավաբան Ամալ Ալամուդդինը, շուտով ծնողներ կդառնան։ Նրանց խոսքով՝ Քլունիի կնոջ մոտ ավարտվել է հղիության երրորդ եռամսյակը։ Ակնկալվում է, որ զույգը կունենա երկվորյակ զավակներ։նորությունը իրենց մտերիմներին։ Նշանավոր այս անձինք  արդեն լուրը կիսել են իրենց մտերիմ ընկերների հետ: Հուլիսի 7-ին նրանք հանդիսավոր ընթրիք են կազմակերպել իտալական Il Gatto Nero ռեստորանում՝դերասանի սիրելի վայրում, և իրենց շրջապատին պատմել  Ամալի հղիության մասին։Հունիսին նրանք երեխաների հետ խոսեցին նաև ընտանիքի ավելացման մասին:

Ջորջ Քլունին և Ամալ Ալամմուդինը ամուսնացել են Իտալիայում 2014թ սեպտեմբերին՝2013թ հոկտեմբերի ծանոթությունից հետո։Երեք տարի անց զույգը երկվորյակներ ունեցավ: Երեխաներին Էլլա և Ալեքսանդր են անվանել:

Ամալն 2004 թ. աշխատել է ՄԱԿ -ի Միջազգային դատարանում ՝ մասնագիտանալով մարդու իրավունքների ոլորտում: 2010թ աշխատում է Doughty Street Chambers ընկերությունում։ Նրա հաճախորդներից են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, Մալդիվյան Հանրապետության նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն