Թուրքիան ջանում է դառնալ Եվրամիության պաշտպանության՝ PESCO նախագծի անդամ երկիր

Անցյալ շաբաթ Անկարան Նիդերլանդներին հայց է ներկայացրել՝ «Կառուցվածքային մշտական կազմավորման համագործակցություն ՝ անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ» (PESCO) նախագծին մասնակցելու համար։ Այդ մասին տեղեկացնում է գերմանական՝ Welt am Sonntag հրատարակությունը՝ վկայաբերելով դիվանագիտական աղբյուրներ, որոնք խնդրել են պահպանել անանունության պայմանը։

ՆԱՏՕ-ի մերձավորարևելյան երկրները ձգտում են մեծացնել իրենց ռազմական հզորությունը՝ 1,7 միլիարդ եվրոյի շրջանակներում։ Այս մտահղացման հեղինակը Գերմանիան է, որն անցյալ տարի առաջարկել է Եվրամիության կազմի մեջ չընդգրկված երկրների հետ համագործակցել PESCO-ի շրջանակներում։ 2017 թվականին հիմնված PESCO նախագիծը հնարավորություն է ստեղծում Եվրամիության անդամ-երկրներին՝ պաշտպանության ոլորտում զարգացնել համագործակցությունը այլ երկրների հետ, ինչպես նաև զորավարժություններ անցկացնել՝ զինուժի օպերատիվ պատրաստվածության բարձրացման նպատակաուղղվածությամբ։

— Մենք հույս ունենք, որ PESCO-ի շրջանականերում՝ համագործակցությունը Թուրքիայի հետ կբարելավի գործընկերությունն այդ երկրի և ԵՄ հետ, ինչպես նաև գործընկերությունն այդ երկրի և ՆԱՏՕ-ի հետ։

Մասնավորապես՝ Թուրքիայի մասնակցությունը նախագծին կնորմալացնի հարաբերությունները Կիպրոսի և Հունաստանի միջև։ Այդ մասին Welt am Sonntag հրատարակությանը տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրները՝ անանունության պայմանով։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ PESCO նախագիծը նպատակ ունի խորացնելու Եվրոպայի մայրցամաքում պաշտպանության ոլորտի կապերը։ Այն համաձայնեցվել է Եվրամիության ղեկավարների հետ 2017 թվականին, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ Եվրամիությունից։ Դրա հետևանքով դաշինքը համատեղ բյուջեից հատկացրեց 1,7 միլիարդ եվրո՝ մինչև 2028թ ռազմական մոբիլությունը բարելավելու և ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու համար։

Նիդերլանդների ղեկավարությամբ՝ նախագծին մասնակցում է Եվրամիության 25 անդամ-երկիր՝ բացառությամբ՝ Մալթայի և Դանիայի։ Ավելի վաղ հայտնի է դարձել , որ PESCO նախագծին կամեցել են միանալ Միացյալ Նահանգները, Կանադան և Նորվեգիան։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն