Թուրքիայում հիմա էլ ջրհեղեղ է. զոհերի թիվը հասել է 31-ի

Կաստամոնու նահանգում 29 մարդ է զոհվել, ևս երկու մարդու կյանք բնական աղետը խլել է Սինոպ նահանգում

Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու և Սինոպ նահանգներում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների կառավարման նախարարությունը (AFAD):

Եվս մեկ մարդ անհետ կորել է աղետից տուժած մեկ այլ նահանգում ՝ Բարթինում:

«Կաստամոնուում ջրհեղեղի հետևանքով 29 մարդ զոհվեց, ևս երկուսը ՝ Սինոպում: Բարթինում անհետ կորածի որոնումները շարունակվում են »,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նախարարությունը հավելել է, որ Սև ծովի տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով տուժած 10 մարդ հոսպիտալացվել է:

AFAD-ը նաև հայտնել է, որ բոլոր համապատասխան ծառայությունների աշխատակիցները տեղում են և շարունակում են տարհանել, որոնել ու փրկել մարդկանց:

Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է ջրհեղեղից տուժած շրջաններ: Խոսելով քաղաքացիների հետ ՝ Թուրքիայի առաջնորդը հավաստիացրել է, որ պետությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը բնական աղետի հետևանքները վերացնելու համար:

Օգոստոսի 11-ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրեւները սելավների, սողանքների ու ջրհեղեղների պատճառ են դարձել: Թուրքիայի հյուսիսում ՝ Կաստամոնու նահանգում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով զոհվել է 29 մարդ, իսկ երկուսը ՝ հարևան Սինոպում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն