Ճապոնացիները 35 միլիոն դոլար են հավաքել Ուկրաինայի համար

Ճապոնացիները 35 միլիոն դոլար են հավաքել Ուկրաինայի համար.

Ճապոնացիները ծաղիկներով մոտենում են Տոկիոյում Ուկրաինայի դեսպանատուն և գումար նվիրաբերում` ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար։

NHK հանրային հեռուստատեսության տվյալներով՝ 150 հազար ճապոնացիներ արդեն գումար են փոխանցել Ուկրաինայի դեսպանատան բանկային հաշվին։

Ուկրաինայի դեսպանատունը հայտնել է, որ դեսպանատան հաշվեհամարին փոխանցվել է ավելի քան 35 մլն դոլար։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն