Ուկրաինան դիմել է «Մեծ յոթնյակին»

Ուկրաինայի վարչապետ Շմիգալը պահանջել է Ռուսաստանին և Բելառուսին հեռացնել Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը ստորագրել է G7 երկրներին ուղղված դիմումը, որում նա պահանջում է Ռուսաստանին և Բելառուսին բացառել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Համաշխարհային բանկից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Շմիգալն ասել է, որ ինքը դիմել է ԱՄՆ-ին, Կանադային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային և Ճապոնիային՝ պահանջելով Ռուսաստանին և Բելառուսին հեռացնել  ԱՄՀ-ից և Համաշխարհային բանկի բոլոր կազմակերպություններից։

Մարտի 2-ին Եվրամիությունը ռուսական յոթ բանկերին անջատեց միջազգային համակարգից՝ VTB, Rossiya և Otkritie բանկերը, Novikombank, Promsvyazbank, Sovcombank և VEB.RF: Հայտնի է դարձել նաեւ այս բանկերի կողմից SWIFT ծառայություններից օգտվելու արգելքի մասին։

Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները էական ազդեցություն կունենան համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների վրա։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն