Ուկրաինայի նախկին արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին՝ դավաճանության մեջ

Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինը Ֆեյսբուքյան իր էջում ԱՄՆ-ի կողմից լուրջ հարված է համարել «Հյուսիսային հոսք-2-ի» դեմ պատժամիջոցներից հրաժարվելը։

Ավելի վաղ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2-ի» գազամուղն ընկնում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, սակայն հրաժարվել է դրանք իրագործել՝ վկայաբերելով ազգային անվտանգությունը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին հավաստել է, որ այժմ դժվար է կանգնեցնել գազամուղի շինարարությունը։ «Գործընկերների հետ այդպես չեն վարվում»,- հայտարարել է Կլիմկինը։

Նա հավելել է, որ եթե այդ թեման նույնիսկ շոշափվել է գաղտնի զրույցներում, ապա ինչու են դա թաքցրել ուկրաինական հանրույթից։ «Ես չէի կամենա, որ մեր հարաբերություններում վստահարժանության ճգնաժամ առաջանար․ սա այն իրողությունն է՝ ինչն այս ժամանակահատվածում ոչ պետքական է։ Ռուսական զենքը մնում է Ուկրաինայի սահմանների ողջ երկայնքով, զորամիավորումները միայն մասնակիորեն են դուրս եկել, սպառնալիքը չի անհետացել։ «Հյուսիսային հոսք-2-ի» շինարարության ավարտման դեպքում՝ մենք կորցնում ենք տարանցիկության կարգավիճակը․ մեզանից արդեն կախված չէ Եվրամիության քաղաքացիների տներում գազի առկայությունը։ Փոխարենը՝ մենք կարևորվում ենք միայն մատակարարման դիվերսիֆիկացիայով՝ այն էլ ինչ- ինչ պահուստի առումով։ Ինքներդ եզրահանգումներ արեք»,- գրել է Կլիմկինը։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Ուկրաինան իր վրա է վերցրել Եվրամիության երկրներին ադրբեջանական հումքի մատակարարման պատասխանատվությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն