Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN-ին հարցազրույց է տվել Կալաշնիկովը ձեռքին և ասել, որ պաշտպանելու է Ուկրաինան (տեսանյութ)


Սա Կալաշնիկով է, տարածքային պաշտպանության համար մենք ունենք 300 հոգի և 2 գնդացիր` CNN-ի հետ Skype հաղորդակցության միջոցով հարցազրույց է տվել Ուկրաինային նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։

«Մենք չունենք տանկեր, չունենք անհատական խնամքի միջոցներ, որովհետև այս գործընթացը մենք կազմակերպել ենք մի երկու օրվա ընթացքում։ Գումարտակներին միանալու ցանկություն ունեցող մարդիկ շատ են, սակայն, մենք զենք չունենք»,- նշել է նա` հավելելով,- Մենք դեմ ենք ռուսական ագրեսիային։ Ես կարծում եմ, որ Պուտինը երբեք չի զավթի Ուկրաինան։ Կապ չունի, թե քանի զինվորական նա ունի, որքան զենք նա ունի: Մենք՝ ուկրաինացիներս, ազատ մարդիկ ենք՝ մեծ Եվրոպական ապագայով։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն