Ում են պատկանում Կուրիլյան կղզիները

Ճապոնիան պատրաստվում է խաղաղ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ՝ առաջնորդվելով իր դիվանագիտության հիմնարար սկզբունքներով։

Համաձայն փաստաթղթի՝ Տոկիոն հետագայում ևս համառ բանակցություններ կվարի Մոսկվայի հետ՝ Հարավային Կուրիլների հիմնախնդրի շուրջ։

Բացի այդ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ համապատասխան մակարդակի հարաբերություններ է ցանկանում կերտել Ռուսաստանի հետ՝որպես տարածաշրջանում կարևոր գործընկերոջ, ինչպես նաև կամենում է խորացնել համալիր համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, հումանիտար փոխանակման ոլորտներում՝ հաշվի առնելով հյուսիսային տարածքների հիմնախնդիրը։

Ավելի վաղ՝ Ճապոնիայի վարչապետ Էսիխիդե Սուգան հայտարարել է, որ երկիրը մտադիր է Ռուսաստանի հետ խաղաղ հանգուցալուծել Հարավային Կուրիլների խնդիրը։ Երկուստեք երկար չեն կարողացել կնքել խաղաղության պայմանագիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջնարդյունքով։

Ճապոնիան հիմնվում է 1855 թվականին Ցարական Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կնքված՝ Սիմոդսկյան պայմանագրի վրա, համաձայն որի՝ Ճապոնիային են անցել Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիների խումբը՝ մնացյալը համարվել են ռուսական տիրույթներ։

1956 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան համատեղ հռչակագիր են ստորագրել, ինչը ենթադրում էր, որ Մոսկվան դիտարկում է Խաբոմայի և Շիկոտան կղզիների՝ Ճապոնիային փոխանցելու հարցը։ Սակայն հետագա բանակցություններն անարդյունավետ էին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն