Վատիկանագետը պատմել է Եվրամիության հիմնադիրներից մեկի սրբադասման ընթացակարգի մասին

Հռոմի կաթոլիկ եկեղեցին կարող է սրբադասել Եվրամիության հիմնադիրներից մեկին ՝Ռոբեր Շումանին, սակայն ոչ նրա քաղաքական գործունեության համար։ Այդ մասին РИА Новости տեղեկատվական գործակալության հարցազրույցում հայտարարել է վատիկանագետ Ալեքսեյ Յուդինը։ Ավելի վաղ Վատիկանը գործընթաց է սկսել Եվրամիության հիմնադրման նահապետներից մեկի՝ Շումանի սրբացման ճանաչման նպատակով․ նա հետպատերազմյան Ֆրանսիայի վարչապետն էր։

Յուդինի կարծիքով՝ Շումանը, ինչպես Կոնրադ Ադենհաուերը և Ալչիդե դե Գասպերին, կերտել են հետպատերազմյան քրիստոնեական ժողովրդավարությունը։

— Շումանին կարող են սրբացնել ոչ թե իբրև քաղաքական գործիչ, այլ որպես անձնավորություն, ով համապատասխանում է սուրբ լինելու բոլոր չափանիշներին․ նա իսկական քրիստոնյային վայել է իրեն դրսևորել,- ասել է Յուդինը։

«Ընդ որում` անհրաժեշտ է ուսումնասիրել մարդու բոլոր արարքները, վերլուծել նրա շարադրանքները՝ գրավոր և բանավոր, որպեսզի հասկանալ, թե ինչը կարող է խոչընդոտ լինել սրբացման համար։ Ի մի են բերվում գրավոր և բանավոր բոլոր հնարավոր վկայությունները՝ կողմ և դեմ։ Բավական քրտնաջան և երկար ընթացակարգ է։ Հետագայում սպասում են հրաշքների, որոնք կլինեն արձանագրված: Կարեւոր է, որ այդ իրողությունները գիտության տեսանկյունից անբացատրելի լինեն »,- եզրափակել է գործակալության զրուցակիցը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն