Վոլոդինը հերքել է Ժիրինովսկու մահվան մասին լուրերը

Պետդումայի խոսնակ Վոլոդինը հերքել է ЛДПР-ի առաջնորդ Ժիրինովսկու մահվան մասին լուրերը

Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի հայտարարությունը ЛДПР-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին։
«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ, նա ողջ է, վիճակը իսկապես ծանր է։ Այսօր նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել։ Մենք անհանգստանում ենք նրա համար, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Մեր մեծ ընկերն է։ Մաղթենք նրան շուտափույթ ապաքինում»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Պրոնյուշկինը Telegram-ում հաղորդագրություն էր հրապարակել ЛДПР-ի առաջնորդի մահվան մասին, սակայն ավելի ուշ ջնջել է այն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն