Վրաստանում հրդեհել են 8-ամյա աղջնակին բռնաբարած տղամարդկանց տունը (տեսանյութ)

Վրաստանում 8-ամյա աղջնակի ընտանիքը պահանջում է կարճել իրենց աղջկան ենթադրաբար բռնաբարած հոր և տղայի տունը հրդեհելու վերաբերյալ հարուցված քրեական գործը։ Աղջնակի հարազատները չեն հերքում իրենց մասնակցությունը հրդեհմանը։ Այս մասին հայտնում է  SputnikGeorgia-ն։

Քրեական գործը չկարճելու պարագայում տեղի բնակիչները սպառնում են սկսել զանգվածային ակցիաներ։ Իսկ տուժած երեխայի հայրը պահանջում է մեղադրյալներին տալ հնարավորին ամենախիստ պատիժը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին 60-ամյա տղամարդը և նրա 35-ամյա որդին կալանավորվել են Վրաստանի արևմուտքում գտնվող Սեմեգրելո շրջանի գյուղերից մեկում։ Ոստիկանություն էր դիմել երեխայի մայրը, ով երեխայի վրա հայտնաբերել էր կապտուկներ և քերծվածքներ, իսկ աղջնակը մորը պատմել էր տեղի ունեցածի մասին։

Հարուցվել է քրեական գործ «բռնաբարության» հոդվածով։ Հանցագործության հաստատման պարագայում տղամարդկանց սպառնում է 15-ից 20 տարի կամ ցմահ բանտարկություն։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն